

Հասանելի մոդելային շարք

GWM-ն աշխարհում
GWM ընտանիքը միավորում է 5 ենթաբրենդ, որոնցից յուրաքանչյուրն իր ուրույն փիլիսոփայությամբ արտացոլում է ընկերության՝ որակի, նորարարության և ավտոմոբիլային արդյունաբերությունում առաջատար դիրք զբաղեցնելու հավակնությունը։
170+
երկրներում
GWM-ն ունի ավելի քան
1.000 պաշտոնական ներկայացուցչություն:
14+
գիտահետազոտական
կենտրոն
GWM-ն բացի Չինաստանից զարգացման և հետազոտական կենտրոններ է հիմնել ԱՄՆ-ում, Գերմանիայում, Ավստրիայում, Ճապոնիայում, Կորեայում, Հնդկաստանում և Կանադայում:
25+
տարի
GWM-ն Չինաստանի offroad շուկայի բացարձակ առաջատարն է:
15.000.000+
արտադրված
մեքենա
GWM-ի արտադրական հզորությունը շարունակաբար աճում է, ինչն ապահովում է կայուն հիմքեր նոր շուկաներ գրավելու համար:
Սպասարկման կենտրոն
Հանդիսանալով GWM բրենդերի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում, հոգատար սպասարկում ապահովելը մեզ համար սկզբունքային առաջնահերթություն է:
Սրահին կից գործող տեխնիկական սպասարկման կենտրոնը համալրված է գերժամանակակից սարքավորումներով և մշտապես թարմացվող պահեստամասերով:
Մեր տեխնիկական թիմը վերապատրաստումներն անցել է GWM-ի մայր գործարանում, ինչպես նաև մեր սպասարկման կենտրոնը GWM-ի ստանդարտներին համապատասխանեցնելու նպատակով հրավիրվել են մասնագետներ Չինաստանից:
Հաճախ տրվող հարցեր
Ինչպե՞ս է GWM-ն տարբերվում չինական այլ ապրանքանիշերից:
GWM-ն առանձնանում է չինական ավտոմոբիլային ապրանքանիշերի շարքում՝ որակի, նորարարության և հուսալիությանը իր առանձնահատուկ ուշադրության շնորհիվ: Ընկերությունը մեծ ներդրումներ է կատարում հետազոտական և զարգացման կենտրոններում՝ որպեսզի մեքենաները համապատասխանեն անվտանգության և կատարողականության համաշխարհային չափանիշներին:
Որտեղի՞ց են ներմուծվում մեքենաները:
Մեքենաները ներկրվում են Չինաստանի մայր գործարանից:
Քանի՞ ենթաբրենդ ունի GWM-ն:
Այժմ Հայաստանում պաշտոնապես ներկայացված են TANK և POER ապրանքանիշերը: Ապագայում պաշտոնապես Հայաստան կգան HAVAL-ը, ORA-ն և WEY-ը:
Առկա պահեստամասեր ունե՞ք:
Մենք առաջարկում ենք անընդհատ թարմացվող պահեստամասեր ներկայացված մոդելների համար:
Ի՞նչ մոդելներ են այժմ հասանելի Հայաստանում։
Պաշտոնական սրահում ներկայացված են TANK 300, TANK 500 և TANK 700 մոդելները, որոնք հասանելի են ինչպես բենզինային, այնպես էլ հիբրիդային շարժիչներով: Նաև առկա են POER Pickup-ների դիզելային շարժիչներով տարբերակները:
Որտե՞ղ է գտնվում մեր սրահը:
Մեր սրահը գտնվում է Երևան-Սևան մայրուղու սկզբնամասում:
Պաշտոնական բացումը շուտով, հետևեք նորություններին այն բաց չթողելու համար: